211652_close_icon
views-count1006 դիտում article-date 23:07 28-08-2023

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կայցելի Լաչինի միջանցք՝ ի նշան Արցախի հետ համերաշխության

Օգոստոսի 30-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կայցելի Լաչինի միջանցք՝ ի նշան Արցախի հետ համերաշխության:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այցը կազմակերպվել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ` Ֆրանսիայի մայրաքաղաքը, մի շարք շրջանների հետ համատեղ, ի աջակցություն ԼՂ բնակչության միավորվել են` արտակարգ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

Միավորված խմբի կողմից ուղարկված առաջին բեռնատարը վերջերս է Երևանից ուղևորվել սահմանամերձ Կոռնիձոր գյուղ, որտեղ միացել է ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղ ուղարկված` 20 բեռնատարից բաղկացած շարասյանը:

Նախատեսվում է, որ Ֆրանսիայի կողմից ուղարկվող բեռնատարները Կոռնիձոր կհասնեն օգոստոսի վերջին: Նախատեսվում է, որ այս շարասյունին կմիանա նաև ֆրանսիացի պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը, որոնք աջակցում են հօգուտ արցախցիների մարդասիրական այս նախաձեռնությանը։

Նմանատիպ նյութեր