211652_close_icon
views-count3053 դիտում article-date 10:40 27-05-2022

Հայ ըմբիշները պարգևատրվեցին ՎԲԵԹ-ի կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարի Վբեթը սկսեց համագործակցություն Հայաստանի ամենամեծ նվաճումներն ունեցող մարզաձևի ներկայացուցիչների՝ Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի հետ:

Բուդապեշտում կայացած Եվրոպայի 2022թ. առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 7 մեդալ, որից 2-ը՝ ոսկե, 1-ը՝ արծաթե և 4՝ բրոնզե:
 
Հայկական սպորտում մեծ ներկայություն ունեցող ՎԲԵԹ-ի և Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի համագործակցության շրջանակը ներառում է ինչպես միջազգային ասպարեզում հայկական ըմբշամարտի հաջողությունների հետագա խթանումը, այնպես էլ տեղական մրցաշարերի զարգացումը և մասսայականության բարձրացումը:
 
Համագործակցության հիմնական ուղղություններից բացի՝ ՎԲԵԹ-ը կարևորում է նաև միջազգային ասպարեզում հաջողություններ գրանցած մարզիկների խրախուսումը: Այդ նպատակով ՎԲԵԹ-ի կողմից պարգևատրվեցին Եվրոպայի առաջնության մրցանակակիրները. բրոնզե մեդալ նվաճած մարզիկները՝ 500,000 ՀՀ դրամ, արծաթե մեդալ նվաճած ըմբիշները՝ 1,000,000 ՀՀ դրամ, իսկ ոսկե մեդալ նվաճած մարզիկը՝ 2,000,000 ՀՀ դրամ:
 
ՎԲԵԹ-ը մշտապես կարևորել և ընդլայնել է նոր համագործակցությունները տարբեր սպորտաձևերում, ինչն էլ կօժանդակի սպորտի զարգացումը Հայաստանում և կնպաստի հայ մարզիկների միջազգային ասպարեզում հաջողություններ գրանցելուն:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր