211652_close_icon
views-count1961 դիտում article-date 18:22 16-11-2020

Վիվառո և Վբեթ ընկերությունների էքսկլյուզիվ մատակարար BetConstruct-ը շարունակում է նոր հաղթանակներ գրանցել

Երեկ՝ նոյեմբերի 15ին, Մալթայում ամփոփվեց աշխարհահռչակ Gaming Excellence Awards 2020 մրցանակաբաշխությունը: BetConstruct ընկերությունը հաղթել է երեք անվանակարգերում՝ [b]Լավագույն տեխնոլոգիական մատակարար (Best Technology Provider), Լավագույն առցանց սպորտային խաղադրույքների մատակարար (Best Online Sports Betting Supplier) Առցանց խաղերի և խաղադրույքների լավագույն հարթակ (Best Gaming and Online Betting Platform)։[/b] Չնայած 2020 թ-ին կորոնավիրուսային համաճարակի պայմաններում ամբողջ աշխարհում սպորտային իրադարձությունների բացակայության պատճառով սպորտային խաղադրույքների կրճատմանը BetConstruct-ին հաջողվել է լրացնել բացը՝ առաջարկելով այնպիսի բացառիկ սպորտաձևեր, ինչպիսինն են՝ E-sport-ը և Նետաձգությունը: Կազմակերպությունը, որպես [b]ՏՏ ոլորտի առաջատար[/b] ընկերություններից մեկը, միշտ շեշտադրել է Spring հարթակի հնարավորությունների ընդլայնումը: Գործընկեր կազմակերպությունները, իրենց հաճախորդների ցանկությունները և պահանջմունքները լիարժեք կատարման համար , հնարավորություն ունեն գտնել տարբեր առաջարկներ՝ 120-ից ավել սպորտային իրադարձություններով բազմալեզու սպորտսբուք հավելվածից՝ մինչև տասնյակ եկամտաբեր Մինի խաղեր: Խաղային ոլորտում ևս մի շարք տեխնիկական նորամուծություններ են իրականացվել. հենց այս տարվա սկզբից ընկերությանը հաջողվել է գործարկել 12 նոր խաղային լուծումներ: Նոր հնարավորությունները անմիջապես սկսեցին օգտատերերի կողմից մեծ հետաքրքրություն և ներգրավվածություն վայելել, ինչն էլ էլ ավելի մեծ շահույթ և առաջխաղացում բերեց օպերատորներին:

Նմանատիպ նյութեր