211652_close_icon
views-count1498 դիտում article-date 17:57 23-09-2021

Կայացավ Ուկրաինայի Վբեթ սուպերգավաթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 22-ին Կիևի Օլիմպիական մարզադաշտում հանդիպեցին ուկրաինական ֆուտբոլային գիգանտները` Դոնեցկի «Շախտյոր»-ը և Կիևի «Դինամո»-ն: Հանդիպման գլխավոր հովանավորը հայկական Վբեթ ընկերությունն էր: Խաղն ավարտվեց 3:0 հաշվով՝ հօգուտ «Հանքափորների», իսկ հայ հանդիսատեսը հնարավորություն ուներ խաղին հետևել Vmedia+ հարթակում:

Ուկրաինայի ֆուտբոլասեր հասարակության համար այս հանդիպումը երկար սպասված էր, և հատկանշական է, որ երկրպագուները հստակ առանձնացնում էին Վբեթի և Ուկրաինայի Պրեմիեր լիգայի համագործակցությունից հետո մարզադաշտում խաղին հետևելը էլ ավելի հետաքրքիր էր, քանզի Վբեթ-ը ջանք չէր խնայել մարզադաշտի յուրօրինակ կահավորմամբ ու մի շարք ինտերակտիվ-ժամանցային լուծումներով ֆուտբոլային տրամադրության ապահովելու համար:

Վբեթ ընկերության մուտքը ուկրաինական շուկա կայացել էր դեռ այս տարվա մայիս ամսին, որից հետո կնքվել էին մի շարք սպորտային համագործակցություններ, որոնք նպաստում են ինչպես տեղական սպորտի զարգացմանը, այնպես էլ օգնում են հայ երկրպագուներին անմասն չմնալ համաշխարհային մեծ համբավ ունեցող սպորտային իրադարձություններից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր