Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան հայց կներկայացնի Ռուսաստանի դեմ՝ մարզական ենթակառուցվածքների ոչնչացման համար
Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան (ՈւՖԱ) Ռուսաստանից կպահանջի փոխհատուցել մարզական ենթարկառուցվածքներին հասցրած վնասը:
«Ներկայումս ՈւՖԱ-ն իրավական հայց է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ հասցրած վնասի դիմաց:
Վստահ եմ, որ ուկրաինական ֆուտբոլի բոլոր սուբյեկտները՝ միավորվելով, կտրամադրեն ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, որպեսզի մեր իրավաբանները կարողանան աշխատել բոլոր այդ հարցերի շուրջ:
Հայցերը, որոնք կներկայացվեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և միջազգային դատարաններ, անկասկած հաղթական են լինելու և մենք կվերականգնենք վնասը, որը Ռուսաստանը հասցրել է ուկրաինական ֆուտբոլին», ասել է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն:
2021/22 մրցաշրջանի Ուկրաինայի առաջնությունն ավարտվել է վաղաժամ: