3 մլրդ դոլար պարտքը չմարելու դեպքում Ռուսաստանը դատական հայց կներկայացնի Ուկրաինայի դեմ
Ռուսաստանը հուսով է, որ Ուկրաինան ժամանակին կմարի 3 մլրդ դոլար եվրոբոնդը, իսկ այն չմարելու դեպքում կդիմի միջազգային ատյաններին: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիք եթերում հայտարարել է ՌԴ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:
«Ուկրաինաի ֆինանսների նախարարի հետ վերջերս ունեցած զրույցում ուկրաիանական կողմը հավաստիացրել է, որ ՝ 3 մլրդ դոլարի չափով պարտավորությունները հաշվի են առնված Ուկրաինայի պետբյուջեում: Եթե այդ հայտարարություններից նրանք հրաժարվեն, մենք կդիմենք միջնորդ դատարաններին»,-ադել է Սիլուանովը: