3397 դիտում
10:10 24-05-2022
Առաջին անգամ արդեն Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել. Վարդևանյան
Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան Արցախի մասին, Արցախի ինքնորոշման մասին ոչ մի բառ չի ասում: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԳ նախարարության շենքի դիմաց «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով բրյուսելյան հայտարարությանը, հայտնում է News.am-ը։
Նա դիմելով ԱԳՆ դիմաց հավաքված քաղաքացիներին՝ հարցրեց, թե արդյո՞ք իրենց պետք է նման իշխանություն։
«Ոչ, ոչ»,- եղավ արձագանքը։
«Հայաստանի իշխանությունը պետք է լինի այնպիսին, որ պաշտպանի Արցախի շահը։ Ստացվում է, որ մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ արդեն Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել։ Բրյուսելյան «համաձայնությամբ» արդեն Հայաստանի սահմաններն էլ են խնդիր ունենում»,- ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով, այն հայրենակիցները, ովքեր դեռ չեն զարթնել, չեն պատկերացնում. թե մենք ուր ենք հասել. «Սա ամենավատից էլ վատ է։ Դրա համար պետք է էլ ավելի համախմբենք, միասնական լինենք ու գնանք մինչև վերջ։ Մենք մեր պայքարը դիտարում ենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի ու մեր պայքարում ոչ մի հետքայլ չենք անելու»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Նմանատիպ նյութեր
1763 դիտում
16:41 14-07-2022
Եկեք միասին պահանջենք, որ փակեն այդ Կրեմլի շահերը սպասարկող, կոռումպացված հիմնարկը. Հայկ Եսայան
Այս բաժնից
478 դիտում
17:28 18-05-2024
Սա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին
478 դիտում
16:56 18-05-2024
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից