211652_close_icon

Եկեք միասին պահանջենք, որ փակեն այդ Կրեմլի շահերը սպասարկող, կոռումպացված հիմնարկը. Հայկ Եսայան

views-count2192 դիտում article-date 16:41 14-07-2022
Հայկ Եսայանը գրում է. Օրերս Ազգային Ժողովրդավարական Բևեռի,կամ ինչպես լայն մասսաներն են իրենց ճանաչում՝Սասնա Ծռերի, անդամները բողոքի ցույց են իրականացրել ոչ ավել, ոչ պակաս Ազատություն ռադիոկայանի դիմաց: Նրանց աջակիցներն էլ ԱՄՆ-ում են բողոքի ձայն բարձրացրել ընդդեմ նույն հիմնարկի:

Դուք կզարմանաք իհարկե, թե ինչ բողոք կարող են ունենալ Վուդրո Վիլսոնի հակառուսական ծռերը ամերիկյան ֆինանսավորում ունեցող և իրենց ահաբեկչությունը 24/7 ռեժիմով լուսաբանած քարոզչական հարթակի դեմ,բայց ըստ նրանց Ազատություն ՌԿ-ը սպասարկում է, ուշադրություն՝ Կրեմլի շահերը, քանի որ իրենց եթեր չի տրամադրում: 

Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ մեր նման պրո-ռուսական մարդկանց և ծռերի կարծիքը համընկնում է:

Սիրելի ծռեր, եթե դուք անկեղծ եք ձեր մղումներում, այլ ոչ թե փորձում եք ձեր և ԱՄՆ պետության կապը թաքցնել, եկեք միասին պահանջենք, որ փակեն այդ Կրեմլի շահերը սպասարկող, կոռումպացված հիմնարկը:

Նմանատիպ նյութեր