211652_close_icon
views-count4928 դիտում article-date 23:24 23-05-2022

Հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքն ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է  Միշել-Փաշինյան-Ալիև հայտարարությանը․ «Այսօրվա հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքն ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը:

Տեղի է ունենում Հայաստանի անվտանգության բզկտում ու այն էլ առանց երաշխիքների:

Բայց տեղի ունեցողը նաև այն բանի հետևանք է, որ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն զրոյացրել են պատմական նշանակության մեր հիմնարար թեզերը՝ սկսած նրանից, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Արցախի հետ:

Արդարացրել կամ օրինականացրել են ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները Գեղարքունիքում և Սյունիքում, զիջել են մեր տարածքային իրավազորությունը:

Սյունիքում ճանապարհներն այնպես են կառուցում, որ դրանք գտնվում են ադրբեջանական նշանառության ներքո:

Արտաքին աշխարհից, ներքին հանրությունից ու Սփյուռքից թաքցրել ու շարունակում են թաքցնել ադրբեջանական հանցանքների փաստերը:

Սեփական սխալները կոծկելու և դժգոհություն առաջ չբերելու, պաշտոնները պահպանելու համար լայնածավալ ճնշումների են ենթարկում բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են այդ փաստերը:

Կապել են մեր պետության ձեռքերը միջազգային մեխանիզմների հարցում, իսկ երկիրը դարձրել աշխարհաքաղաքական շահերի զոհը: Այս ամենն Ադրբեջանի ձեռքերն ավելի է ազատել՝ աշխարհը կեղծիքներով լցնելու համար:

Թմրեցրել ու շարունակում են թմրեցնել մարդկանց զգոնությունը»:

Նմանատիպ նյութեր