211652_close_icon
views-count1804 դիտում article-date 22:24 23-05-2022

Ես անձամբ զանգահարել եմ Պերեսին. Կիլիան Մբապե

Կիլիան Մբապեն ՊՍԺ-ում մնալու իր որոշումից հետո դիմել է «Ռեալի» երկրպագուներին։
 
«Ես հարգում եմ «Ռեալին» և Ֆլորենտինո Պերեսին։ Նրանք ինձ համար արեցին ամեն ինչ և ցանկանում էին, որ ես երջանիկ լինեմ, ուստի ես անձամբ զանգահարել եմ Պերեսին, մենք մտերիմ ենք:
 
Բայց որոշումը ես ինքս եմ կայացրել, և այն հնարավոր լավագույն որոշումն է: Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում և որտեղ կլինեմ 3 տարի հետո։
 
Ի՞նչ կարող եմ ասել «Ռեալի» երկրպագուներին։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որովհետև նրանք ինձ միշտ ընդունել են որպես յուրայինի: Ես հասկանում եմ նրանց հիասթափությունը, բայց հուսով եմ, որ նրանք կհասկանան սեփական երկրում մնալու իմ որոշումը»,- ասել է ՊՍԺ-ի հարձակվողը:

Նմանատիպ նյութեր