211652_close_icon
views-count543 դիտում article-date 16:58 22-05-2022

Պարտավոր ենք արագ հաղթահարել 44-օրյա պատերազմի բացասական հետևանքները և պահել աշխարհաքաղաքական նշանակությունը․ Արմեն Ռուստամյան

tert.am-ը գրում է. Մենք այսօր աշխարհաքաղաքական և Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առումով գտնվում ենք այնպիսի փոթորկալից իրավիճակում, որ շատ կարևոր է այս փուլում ճիշտ կողմնորոշվել, երկիրը ճիշտ ուղեգիծ որդեգրի, կարողանանք հաղթահարել մարտահրավները։ Այս մասին ֆրանսիայի հրապարակում «Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով, Հայաստանը պետք է կարողանա պահել աշխարհաքաղաքական նշանակությունը,մեր տարածաշրջանը եղել և մնում է աշխարհաքաղաքական առումով կարևորագույն կիզակետերից մեկը, որտեղ միշտ եղել են տարբեր շահերի բախումներ․

«Հայաստանի համար շատ հստակ մարտահրավերներ են ձևավորված։ Պարտավոր ենք արագ հաղթահարել 44-օրյա պատերազմի բացասական հետևանքները։ Ժամանակն այսօր փորձում է օգտագործել Թուրքիան և Ադրբեջանը և այս իրավիճակից առավելագույնը քամել։ Ադրբեջանը փորձում է իր ձեռքբերումներն ամրագրել, ավելի անշրջելի դարձնել։ Այդ առումով պարտավոր ենք այդ մարտահրավները հաղթահարելու համար ընթանալ ճիշտ ուղղությամբ»,- ասաց Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ այստեղ է իշխանության և ընդդիմության  հիմնական բանավեճը՝ ճշտել քաղաքական և պետական ուղեգիծը․«Եթե մենք դա օր առաջ չանենք, անունը դնենք, թե իբր գնում ենք հարևանների հետ խաղաղության դարաշրջան, բարիդրացիական հարաբերություններ ունենալու, բայց երբ թուլացած ես ու չես վերականգնում անվտանգությունդ, դա խաղաղություն չի լինելու, այլ ստրակացում, նվաստացում։ Սա է, որ մեր ժողովուրդը զգալով, այսօր ոտքի է կանգնել։ Մենք կհայտնվենք աշխարհաքաղաքկան պարկի մեջ և ոչ ոքի հետարքրքիր չենք լինի որպես գործոն։ Մենք հայկական գործոնը պահպանելու խնդիր ունենք

Անվտանգության առումով մենք ասում ենք կան կարմիր գծեր, որոնք պետք է անպայման պահպանենք։ Կարմիր գծերը քո գոյությունը, տեսակը պաշտպանելուն ուղղված քայլերն են։ Դա ընկած է «Դիմադրություն» շարժման հիմքում, այսինքն՝ ոչ Հայաստանի թուրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Ըստ Ռուստամյանի՝ իշխանություններն ասում են՝ ապագա կա՝ մտքում զիջում ունենալով, կենսական զիջում անեն, որ ապագա ունենանք,իրենք ասում են՝ կենսական այդպիսի զիջում ունենալու պարագայում՝ ապագա չի լինելու:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ Հայաստանը նաև տնտեսական անվտանգության խնդիր է ունենալու, հոգևոր արժեքների պահպանման հարց կա․«Պատահական չէ, որ Թուրքիան, Ադրբեջանը մեր տեղանունները կոչում են իրենց բառերով։ Վաղը հնարավոր է ,որ կանգնեն ու ասեն փոխենք հին անուններ դնենք, օրինակ, իմ հորական գյուղը՝ Նորաշենը, անունը առաջարկեն դնել Քյուքանդ։ Թուրքացման վտանգը իրական է, Թուրքիան չի փոխել իր նկրտումները»։

Նմանատիպ նյութեր