Կիլիան Մբապեն կարող է մնալ ՊՍԺ-ում:
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկություններով, հարձակվողի՝ «Ռեալ» տեղափոխվելու շուրջ իրավիճակը կտրուկ փոխվել է. ֆուտբոլիստը մտափոխվել է։
Չնայած տեղափոխվելու մասին մադրիդցիների հետ բանավոր պայմանավորվածությանը, այժմ 23-ամյա խաղացողը հակված է երկարաձգել փարիզցիների հետ պայմանագիրը:
Մբապեն պատրաստ է փոխել իր միտքը և մնալ ՊՍԺ-ում՝ խաղացողին թիմում պահելու համար ակումբի ձեռնարկած կտրուկ գործողությունների պատճառով:
Ինչպես հայտնում է Eurosport España-ն, փարիզցիները Մբապեին առաջարկել են 300 մլն եվրո՝ պայմանագրի երկարաձգման դեպքում, ինչպես նաև տարեկան 100 մլն եվրո մաքուր աշխատավարձ:
Կիլիանը պետք է վերջնական որոշում կայացնի առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։
