211652_close_icon
views-count1137 դիտում article-date 13:10 20-05-2022

«Մոնակոն» և VBET-ը երկարաձգում են իրենց համագործակցությունը

Հիմնվելով 2020 թվականից սկսված արդյունավետ համագործակցության վրա՝ «Մոնակոն» ուրախ է հայտարարել, որ ևս երեք տարով երկարաձգում է համագործակցությունը VBET ընկերության հետ։

VBET-ը գործունեություն է ծավալում ավելի քան 120 երկրում և շարունակում է ընդլայնվել առցանց խաղադրույքների եվրոպական շուկայում։
 
«Մոնակոյի» հետ երկարաժամկետ համագործակցությամբ՝ VBET-ը ցանկանում է հաստատել ու ամրապնդել առաջատարի իր դիրքերը ֆրանսիական շուկայում:

Նման հավակնությունները բնորոշ են նաև «Մոնակոյին», որն առաջնության ավարտից մեկ օր առաջ շարունակում է պայքարը լավագույնների թվում լինելու համար:
 

Նմանատիպ նյութեր