211652_close_icon
views-count18965 դիտում article-date 12:57 20-05-2022

Ընդդիմադիր պատգամավորները մտան «Մարիոթ» հյուրանոց, որտեղ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կոնֆերանս է ընթանում. News.am

«Մարիոթ» հյուրանոցում են գտնվում տեղական արտադրության սաքունցները, ԱՄՆ դեսպանը, ԵՄ պատվիրակության դեսպանը. այստեղ է եկել Նիկոլը՝ գաղտագողի, շրջանցելով մեզ, ոստիկանական զորքերի հետևով գնալով. սա է իրական պատկերը:

News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, «Մարիոթ» հյուրանոցի դիմաց «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ամոթ, ամոթ»  վանկարկեցին հավաքված քաղաքացիները։

«Հիշում եք՝  մեկն ասում էր, որ  մենք ժողովրդավարության բաստիոն ենք։ Հիմա Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում Ազգային ժողովի պատգամավորներս, որ ունենք անձեռնմխելիություն, մտնելու ենք «Մարիոթ» հյուրանոցի  շենք»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Սակայն ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս պատգամավորներին անցնել այն ու մուտք գործել հյուրանոց։

Այնուհետև ՀՀԿ-ական, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը  ասաց, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, ինչպես որոշեց  ժողովուրդը, մտնում են ներս՝ իրականացնելու և ցույց տալու Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակը։

Պատգամավորներն ի վերջո մտան հյուրանոց, սակայն խոչընդոտում են նրանց մուտք գործել այն սրահը, որտեղ կոնֆերանսն է։

Նմանատիպ նյութեր