8471 դիտում
14:56 15-12-2014
«Մարիոթ» հյուրանոց էին ժամանել Գագիկ Հարությունյանը, Գևորգ Կոստանյանը և Հովհաննես Մանուկյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ ՄԻԵԴ-ում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման թեմայով միջազգային համաժողով` նվիրված ՄԻԵԴ-ին ՀՀ անդամակցության 10-ամյակին:
Ինչպես համաժողովից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համաժողովին մասնակցում էին ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Հայատանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը, ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վարչության ղեկավար Իռեն Կիտսու-Միլոնասը, ՄԻԵԴ-ում ՌԴ և Չեխիայի Հանրապետության կառավարությունների ներկայացուցիչներ Գեորգի Մատյուշկինը և Վիտ Շորմը, ՀՀ արդարադատության փոխնախարար, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ՀՀ արդարադատության նախարարության Եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ համաժողովից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+