211652_close_icon
views-count10872 դիտում article-date 15:52 30-11-2016

Ինչո՞ւ էին հայտնի դիզայներներ իրենց հավաքածուներով այցելել «Արմենիա Մարիոթ» հյուրանոց և ի՞նչ է իրենից ներկայացնում PR Group-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, «Արմենիա Մարիոթ»հյուրանոցի «Արարատ» շքասրահում, տեղի ունեցավ PR Group-ի պաշտոնական բացման հանդիսավոր երեկոն։ Միջոցառումը մեկնարկեց CROSS ROAD նախագծով, որի նպատակն է համախմբել հայ սկսնակ և հայտնի դիզայներներին, մի հարթակի վրա ներկայացնել նրանց աշխատանքները, տեսագրել ու պարբերաբար ցուցացադրել քաղաքի հայտնի սրճարանների մեծ էկրաններին: CROSS ROAD նախագծի առաջին կենդանի ցուցադրությունը կայացավ հենց երեկ։ Երեկոյի սկզբում տեղի ունեցավ ընկերության վերբերյալ ֆիլմի պրեմիերա, որին հաջորդեց կենդանի ցուցադրություն: PR Group-ի նպատակն այն է, որ երբ մարդ նստած լինի որևէ սրճարանում և ամեն երկու րոպեն մեկ խոսելու , դիտելու, լսելու, կարդալու ընթացքում շեղվի երեսուն վայրկյանով և այդ ժամանակ իր տեսադաշտում փնտրի մի նոր բան, որի վրա կֆիքսվի կարճ ժամանկով, այն լինի այնտեղ տեղաադրված մոնիտորը, որի վրա էլ կցուցադրվեն հայկական գովազդներ և հայ դիզայներների լավագույն հավաքածուները: Երեկոն վարեցին Արթուր Օսիպյանը և Աննա Մանուչարյանը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 225+
225+

Նմանատիպ նյութեր