211652_close_icon
views-count1094 դիտում article-date 16:09 18-05-2022

Լեհաստանը պատրաստվում է Եվրոպայի մարզական ամառային երրորդ խաղերին

ԵՕԿ  նախագահ Սպիրոս Կապրալոսի  գլխավորած  պատվիրակությունը այցելեց Լեհաստան: Տեղի ազգային օլիմպիական կոմիտեում  քննարկվեցին   2023թ. նշած երկրում անցկացվելիք Եվրոպայի մարզական  ամառային երրորդ խաղերի հետ կապված բովանդակ հարցեր:

Եվրոպական  երրորդ խաղերի համակարգող  հանձնաժողովի նախագահ Հասան Արատը, կազմկոմիտեն համալրած տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ, ծառայությունների ներկայացուցիչներ  տեղեկացրին  կազմակերպական աշխատանքների մասին:  

Անտարակույս խաղերը կանցնեն անվտանգ պայմաններում: Կառուցվող և հիմնանորոգվող  շինությունները,  մարզահանդեսից  հետո,  որպես ժառանգություն կծառայեն  բնակչությանը:

Հին աշխարհամասի շուրջ 50  երկրների  մարզիկ – մարզուհիներ  30 մարզաձևերում  կպայքարեն  մեդալների 253 հավաքածուի համար:

Խաղերի նշանակությունը չափազանց մեծ  է,  մանավանդ  որ,  մրցումների ծրագրի  70% -ը  կրում է ընտրական բնույթ, քանզի խաղարկվելու են  Փարիզում 2024թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերի  ուղեգրեր:

Լեհաստանում մարզահանդեսը տեղի կունենա 2023թ. հունիսի 9 – 25 –ը:

Նմանատիպ նյութեր