Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է հուշամեդալներով և շնորհակալագրերով՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերին ներդրում ունեցած անձանց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին նոր որոշումներ է ստորագրել, որոնցով Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման ընթացքում ներդրած ավանդի և ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել է՝
• Հարություն Արամայիսի ՅԱՎՐՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի արարողակարգի ղեկավար),
• Աննա Ռուբիկի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի լրատվության պատասխանատու),
• Սևակ Խաժակի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ («Համահայկական կամավորական միություն» հասարակական կազմակերպության ղեկավար),
• Ռիտա Յուրիի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ (Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության 1-03 ծառայության պետ):
Նիկոլ Փաշինյանը Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով պարգևատրել է՝
• Բագրատ Արմենի ԴԻՎԱՆՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի գլխավոր նկարիչ-դիզայներ),
• Դավիթ Վարդգեսի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի տեխնիկական տնօրեն),
• Մուշեղ Հենրիի ԳԱՌՈՒԿՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի եռաչափ պատկերների հեղինակ):