211652_close_icon

Հանդիպում հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ՊԵԿ աշխատակիցները ներկայացրել են օրենսդրական կարգավորումներն ու դրանցում կատարված վերջին փոփոխությունները

views-count862 դիտում article-date 14:39 18-05-2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի աշխատակիցները Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների շուրջ 40 ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում ՊԵԿ աշխատակիցները ներկայացրել են ոչ առևտրային կազմակերպությունների  հսկողության բաժնի գործառույթների իրականացման, վերահսկողական մեխանիզմների կիրառման շրջանակները և եղանակները: Ներկայացվել են նաև վերոնշյալ կազմակերպություններին վերաբերող օրենսդրական կարգավորումներն ու դրանցում կատարված վերջին փոփոխությունները։ 

 ՊԵԿ ներկայացուցիչները պատասխանել են  ներկաների հարցերին, ինչպես նաև անդրադարձել ՀԿ-ների և հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների ամենատարածված սխալներին ու բացթողումներին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաճախակի դարձնել մարզային այցերը, ինչն առավել առարկայական ու գործնական կդարձնի այս ձևաչափով  հանդիպումները ։

 
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր