211652_close_icon
views-count1252 դիտում article-date 12:19 25-10-2023

Արարատի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերի, Երևանի, Տաշիրի, Դիլիջանի որոշ հասցեների գազամատակարարումը հոկտեմբերի 27-ին ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 27-ին՝

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային, Ա.Այվազյան, Գ.Էմինի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն`Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Լոռու մարզի Ամոջ, Հագվի բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն`Տաշիր քաղաքի Երևանյան, Խանջյան, Թումանյան, Գրիբոյեդովի, Գետափնյա, Պուշկինի փողոցների, Միխայելովկա բնակավայրի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն`Տավուշի մարզի Աչաջուր, Գետահովիտ բնակավայրերի մի հատվածի,

ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն` Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Նմանատիպ նյութեր