211652_close_icon
views-count4948 դիտում article-date 14:02 13-05-2022

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում Իրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, նրա տեղակալ Հակոբ Վարդանյանին և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանին Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) է գործուղում։

Պատվիրակությունն Իրանում կլինի մայիսի 15-18-ը։ Պաշտոնյաները հանդիպելու են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի, էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի և նավթի նախարար Ջավադ Օջիի հետ, մասնակցելու են Թեհրանում կայանալիք Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին։

Նմանատիպ նյութեր