Հայ դպրոցականները կմասնակցեն համաշխարհային 19-րդ գիմնազիադային
Ֆրանսիայի Նորմանդիա նահանգի Դովիլ քաղաքում մայիսի 14 – 22 –ը կանցկացվի դպրոցականների համաշխարհային 19 –րդ գիմնազիադան / առաջինը տեղի է ունեցել 1974թ. /: Մասնակցության հայտ են ներկայացրել 64 երկրներ: Ավելի քան 3600 մարզիկ – մարզուհիներ 20 մարզաձևերում / երեքը՝ պարալամիպիկ / կպայքարեն խաղարկվող մեդալների 17 հավաքածուի համար:
ՀՀ դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ, վաստակավոր մարզիչ Արա Մեհրաբյանը ասաց , որ մեր երկիրը կներկայացնեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտ, ձյուդո, թաեքվոնդո և սեղանի թենիս մարզաձևերի 39 ներկայացուցիչներ:
Միջոցառման նշանակությունը բարձր է գնահատվում աշխարհում, քանզի մասնակիցները հանդիսանում են ապագա օլիմպիականներ , որոնց համար փաստորեն իրականացվում են բազմաթիվ կրթական ծրագրեր:
Խաղերը մեծապես նպաստում են մասնակիցների վարպետության առաջընթացին, մրցափորձի հարստացմանը, միմյանց հետ շփվելու, բարեկամական -ընկերական կապերի ստեղծմանը: