1080 դիտում
21:12 12-05-2022
«Հայրենիքի հանդեպ նրանց նվիրվածությունն օրինակ է բոլորի համար». Չեխովի դպրոցի բակում բացվել է հուշակոթող՝ ի հիշատակ հերոս սաների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայրենասեր, նվիրված, ընկերասեր. Ա. Չեխովի անվան հ. 55 դպրոցի 44-օրյա պատերազմում հերոսացած վեց սաների մասին հիշողություններն այսպիսին են:
Հայրենիքի հանդեպ Գևորգի, Յուրիի, Սուրենի, Աշոտի, Դավիթի ու Արթուրի նվիրվածությունը դարձավ օրինակ բոլորի համար, նաև պատգամ՝ իրենց երկիրը սիրելու և պաշտպանելու:
Տղաների պատմությանն այսուհետ սերունդները կծանոթանան նաև կրթօջախի բակում տեղադրված հուշակոթողից, որի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանին:
Հերոս չեխովականներին նվիրված միջոցառումը յուրօրինակ խոնարհում էր նրանց հիշատակի առջև. աշակերտների մասին պատմում են նրանց մանկավարժները, ովքեր ևս իրենց կարևոր ներդրումն ունեն հայրենանվեր սերունդ կրթելու գործում:
Դպրոցի սաների հիշատակը հավերժացնող հուշակոթողը տեղադրվել է ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Պողոսյանի ընտանիքի կողմից:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
253 դիտում
19:25 08-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է NVIDIA ընկերություն
211 դիտում
19:13 08-05-2024
Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարությունների միջև