211652_close_icon
views-count58155 դիտում article-date 19:18 12-05-2022

Արտակարգ դեպք Արմավիր քաղաքում. Lexus-ը բախվել է 07-ին, այնուհետև Hyundai Elantra-ին և մխրճվել հագուստի խանութի մեջ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում  Արագածոտնի մարզի բնակիչ, 42-ամյա Հայկազ Հայրապետյանը իր վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենայով  Արմավիր քաղաքի Թումանյան-Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել է ВАЗ  2107 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով, հայտնվել է մայթին, բախվել Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային և մխրճվել հագուստի խանութի մեջ, կոտրելով ապակիները, այդ թվում՝ դռան:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Բախման հետանքով  07- էլ բախվել է Mercedes-ին:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է մյուս վարորդների և նյութական խոշոր վնաս ստացած խանութի սեփականատիրոջ ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր