211652_close_icon

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է մի շարք դեսպանների. քնննարկվել է Հայաստան-Թուրքիա գործընթացը

views-count881 դիտում article-date 15:14 10-05-2022
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 10-ին ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, ՄԹ-ի եւ Շվեյցարիայի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին եւ դեսպանությունների ներկայացուցիչներին:

ԱԺ-ից հայտնում են, որ կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է այս համատեքստում ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով այս հարցերում միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր