211652_close_icon
views-count46276 դիտում article-date 11:21 10-05-2022

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. գումարային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 8-ին դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը, ժամը 20։30-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջից կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած չթափանցող վերքեր, աջ ձեռքի թենարի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ 

Մինչ բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրարին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվում դեպքի վերաբերյալ, ինչպես նաև պարզվում է վիրավորի ինքնությունը. նա Արմավիրկի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Արսենյանն է։ 

Այնուհետև հետաքննության բաժանմունքում ստացված տվյալներն իրացնելով՝ քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ ձեռնարկելով համատեղ գործողություններ, Վաղարշապատի ոստիկանները պարզել են՝ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Դողս գյուղում գումարային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ա. Արսենյանը ծեծի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Հովհաննես Ավետիսյանին, ով գլխի հատվածում վնասվածք է ստացել։

Այնուհետև ժամը 20։00-ի սահմաններում նույն գյուղում պարզաբանումներ ստանալու նպատակով Հ. Ավետիսյանը հանդիպել է Ա. Արսենյանին, ով եղել է Kia Optima մակնիշի ավտոմեքենայով, որի ժամանակ էլ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Ա. Արսենյանին։

Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են Հ. Ավետիսյանին, իսկ տուժածի ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Փաստի առթիվ հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հ. Ավետիսյանը բաց է թողնվել։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր