211652_close_icon
views-count3113 դիտում article-date 22:16 07-05-2022

Նիկոլի գնալը ժամանակի հարց է, իսկ ժամանակն աշխատում է հոգուտ Հայաստանի. Արտակ Զաքարյան

Ազգակործան իշխանության խռխռոցն ու վախճանը

Նիկոլի գնալը ժամանակի հարց է, իսկ ժամանակն աշխատում է հոգուտ Հայաստանի: Եվ՜ հայ ժողովուրդը, և´ արտաքին աշխարհը հասկանում են, որ Նիկոլի լեգիտիմ իշխանությունն ավարտվել է և նրա հետ այլևս լուրջ հարցեր չի քննարկվում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Ակնհայտ է, որ այս օրերին որևէ նոր գործընթաց կամ ձեռքբերված պայմանավորվածություն լեգիտիմ չէ, և առաջիկայում փոխվելու են նոր իշխանությունների կողմից:

Հայաստանն այսօր ապրում է անցումային փուլ: Փոխվում, վերածնվում է հայ ժողովրդի ոգին: Առաջ է գալիս հայրենիքի նկատմամբ պահանջատիրության ու ապազգային գործողությունների նկատմամբ անհանդուրժողականության նոր ալիք: Ավարտվում է նիկոլիզմով սրիկայաբար խաբված, մանիպուլացված ու կեղծիքով թունավորված հասարակության լինելու ժամանակահատվածը: Մինչ վերջերս հանգած հրաբուխ հիշեցնող հանրային տրամադրությունները` նոր հրաբխային ժայթքման են վերածվում:

Ընդդիմության նախաձեռնած համաժողովրդական շարժումը, բնական ճանապարհով խթանել է նաև նոր սերնդի ակտիվությանը: Հայրենասեր երիտասարդությունն աստիճանաբար իր ձեռքն է վերցնում հանրային տրամադրություն ձևավորելու գործը: Նրանք դառնում են հանրային կարծիք ձևավորողներ ու ապագայի նոր լիդերներ: Ժողովուրդն անտարբեր զանգվածից, քայլ առ քայլ վերածվում է ազգային ինքնություն և գիտակցություն ունեցող կուռ միասնության:

Նիկոլին և իր թայֆային վռնդելը, Հայաստանի և Արցախի առջև ծառացած պրոբլեմների լուծման ընդամենը սկիզբն է: Շատ դժվար բայց անհրաժեշտ աշխատանքը դեռ առջևում է, նիկոլին ու իր թայֆային վռնդելուց հետո: Խիստ անհրաժեշտ է, որպեսզի փողոց դուրս եկած ընդդիմությունը, Նիկոլի հրաժարականից հետո ևս պահպանի ազգային միասնականության, համերաշխության և հետևողականության ոգին: Դա է լինելու մեր երկրի առաջիկա հաջողությունների հիմնական բանալին:

Այսօրվա գլխավոր խնդիրն այն է, որ իշխանության փոխանցումը լինի արագ և անցնցում»,- գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր