211652_close_icon
views-count5135 դիտում article-date 19:40 07-05-2022

Կալանավորվել է համածառայակցին անզգուշությամբ մահ պատճառած 19-ամյա ժամկետային զինծառայողը. Aravot.am

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Հակոբյանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է 19-ամյա Վ․ Խաչատրյանը, որը կասկածվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելը, հայտնում է Aravot.am-ը:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, ապրիլի 28-ին ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով Սամվել Սանեյանին պատճառվել է հրազենային մահացու վիրավորում:

Դատարանին կալանավորման միջնորդություն ներկայացրած քննիչը միայն մեկ հիմնավորում էր ներկայացրել՝ նշելով, որ Վ․ Խաչատրյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի նախաքննությանը։ Վ․ Խաչատրյանի պաշտպան Մուշեղ Վարդանյանն առարկել է քննիչի միջնորդությանը՝ փաստելով, որ իր պաշտպանյալը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, աջակցել է քննությանը, եւ գործում չկա որեւէ փաստարկ, ըստ որի իր պաշտպանյալը կխոչընդոտի քննությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր