28825 դիտում
09:59 01-07-2024
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողը «Mercedes»-ով բախվել է դաշտում կայանված «Mercedes Sprinter»-ին. ավտոմեքենաները կողաշրջվել են․ զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեաղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Աստղաձոր բնակավայրի գյուղամիջյան ճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Դավիթ Թ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել դաշտում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ Դավիթ Թ․-ն մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Հրաչ Գրիգորյանի և Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Մարտունու հրշեջ փրկարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվ են գործել նաև Մարտունու հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Գեղարքունիքի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորային քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)