36011 դիտում
11:38 03-12-2023
Խոշոր ավտովթար՝ Երևանում. ժամկետային զինծառայողը Toyota-ով կոտրել է եղևնին, ապա բախվել կայանված Reanult-ին և Mercedes-ին. զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ, Mercedes-ն էլ կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:50-ի սահմաններում Toyota մակնիշի ավտոմեքենան Բաշինջաղյան փողոցի թիվ 156 հասցեի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել եղևնին, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes և Reanult մակնիշի ավտոմեքենաներին, ապա առաջ ընթացել և բախվել բնակչի մուտքի մոտ տեղադրված երկաթե աստիճաններին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՀՀ Պաշտպանության նախարարության Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: Բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-դ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, մի քանի ժամ շարունակ ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հովհաննես Սիմոնյանն ու Լաերտ Հայրապետյանը, իսկ արդեն լուսաբացին նրանց փոխարինել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ Toyota-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ծառայողներն ու Հայաստանի Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Երևանի կայազորի քննչական բաժինը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)