«Ալաշկերտը» հիշեցրել է, որ իր մրցակիցը դուրս է եկել Եվրոպայի Լիգայի եզրափակիչ
Շոտլանդական «Ռեյնջերսը» երկու խաղերի արդյունքով հաղթելով գերմանական «Լեյպցիգին» (3:1, 0:1), դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ:
«Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունն առաջարկում է վերհիշել Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Ալաշկերտի» և «Ռեյնջերսի» միջև Ibrox ստադիոնում կայացած հանդիպման ֆոտոշարքը:
Գլազգոյում կայացած առաջին խաղում «Ռեյնջերսը» հաղթեց նվազագույն հաշվով` 1:0, իսկ Երևանում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: