«Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեց
Տեղի ունեցան Հայաստանի 2014-2015 թթ. առաջնության վերջին՝ 28-րդ տուրի հանդիպումները, որոնցում գրանցվեցին հետևյալ արդյունքերը.
«Ալաշկերտ»-«Բանանց»՝ 3:1
«Գանձասար»-«Արարատ»՝ 0:3
«Փյունիկ»-«Միկա»՝ 3:2
«Ուլիս»-«Շիրակ»՝ 0:4
Այսպիսով, վերջին տուրի արդյունքներով չորրորդ տեղ զբաղեցրեց Երևանի «Ալաշկերտը», որն իրավունք ձեռք բերեց հանդես գալ Եվրոպա լիգայի խաղարկությունում:
«Ուլիս»-«Շիրակ» հանդիպումից անմիջապես հետո տեղի ունեցավ Հայաստանի 2014-2015 թթ. առաջնության մրցանակակիրների պարգևատրության հանդիսավոր արարողությունը: Նախևառաջ շնորհվեցին անհատական մրցանակները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը «Ոսկե խաղակոշիկ» մրցակաները հանձնեց առաջնության լավագույն ռմբարկուներ «Փյունիկի» հարձակվող Սեսար Ռոմերոին և «Շիրակի» հարձակվող Ժան-Ժակ Բուգուհիին:
Բրոնզե մեդալները Գյումրիի «Շիրակ» ակումբի ֆուտբոլիստներին հանձնեց ՀՖՖ Գործկոմի անդամ Լևոն Հասրաթյանը, իսկ արծաթե մեդալները Երևանի «Ուլիս» ակումբի ֆուտբոլիստներին հանձնեց ՀՖՖ Գործկոմի անդամ Էդիկ Մարգարյանը: Պարգևատրման արարողության վերջում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը հանձնեց «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստներին: