81100 դիտում
18:18 06-05-2022
Ողբերգական դեպք Արարատի մարզում. Արտաշատի տներից մեկի ննջասենյակում երկհարկանի մահճակալից կախված հայտնաբերվել է 13-ամյա տղայի դի. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դուրյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են երեխայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Մայիլյանը:
Ոստիկանները նշված շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերել են 13-ամյա տղայի դի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան հայտնաբերվել է ննջասենյակում տեղադրված երկհարկանի մահճակալից կախված վիճակում:
Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները:
Տեղում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ քննչական բաժնի պետ Ն. Մուրադյանի և ավագ քննիչ Ա. Սուլթանյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են երեխայի ինքնությունը:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+