211652_close_icon
views-count1423 դիտում article-date 13:41 14-12-2023

Կառավարությունը դասական աճուրդով կօտարի ՊՆ-ի ևս մեկ անշարժ գույք. արժեքը՝ մոտ 403 մլն դրամ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում պետական գույքի օտարման որոշում կայացրեց:
Խոսքը Երևանի Էրեբունի, Մուրացանի փողոց 110/1 հասցեում գտնվող 1687.5 քմ մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 1271.6 քմ մակերեսով հողամասի մասին է, որը կօտարվի դասական աճուրդով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ ՊՆ-ին ամրացված 71 անվանում անշարժ գույքը, այդ թվում օտարման առաջարկվող գույքը, պետք է հետ վերցվի նախարարությունից և ամրացվի անշարժ գույքի կադաստրի կոմիտեին, որն էլ յուրաքանչյուր անվանում գույքի օտարման կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի համապատասխան առաջարկություն։
2023 թվականի հուլիսի 20-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 403,3 մլն դրամ։
Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը կազմում է 176 700 000 դրամ։

Հատկացված հողամասի տվյալ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 33 379 500 դրամ է։

Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 403 300 000 դրամ։

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 20 165 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝   607 888.80 դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում Գնորդի առաջարկած գնի մեջ։

Նախագծով նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով 6-ամսյա ժամկետում կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։

Նմանատիպ նյութեր