211652_close_icon

Փաշինյանն առաջարկում է՝ պետական օրհներգը հնչեցնելուց բացի, եկեղեցիներում դրվի նաև ՀՀ պետական դրոշը

views-count649 դիտում article-date 10:23 08-12-2025
Ինչի եմ առաջարկում, որ Սուրբ և Անմահ պատարագից առաջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիներում հնչի ՀՀ պետական օրհներգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագի տեքստում մի այսպիսի հատված կա և դրանով մեկնարկում են քահանաները, ըստ էության, պատարագը ասում է  հետևյալը․ «Խորհուրդ խորին անհասանելի, անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը հրեղեների դասը գերապանծ փառքով զարդարեցիր»։

Խոսք է գնում վերին պետության մասին և պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապն վերին և ներքին պետությունների միջև։

Եվ կարծում եմ, որ պետք է քննարկվի նաև ՀՀ տարածքում եկեղեցիներում, կամ մուտքի մոտ, կամ ներսում ՀՀ պետական դրոշի առկայության հարցը, որն ասեմ մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է»,-ասել է Փաշինյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր