Դեմիրճյան փողոցում ցուցարարների ու ոստիկանության միջև հրմշտոցից հետո երթը շարունակվեց․ այժմ ցուցարարները Ֆրանսիայի հրապարակում են. Ուղիղ
Tert.am-ը գրում է. ԱԺ նիստի ավարտից հետո ոստիկանությունը փակել էր Դեմիրճյան փողոցը, սակայն հրմշտոցից հետո փողոցը բացվեց և ցուցարարները Դեմիրճյան փողոցով հասան կառավարական ամառանոցների մոտ: Այստեղ երթը կանգ առավ: Կառավարական ամառանոցների մուտքի մոտ բազմաթիվ ոստիկաններ էին հավաքված։
Այստեղ ելույթ ունեցավ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ հայտարարելով, որ «Աողջ պետական համակարգը պաշտպանում է մեկ խելագարի անվտանգություն»։
Ավելի ուշ ընդդիմադիրները շարունակեցին երթը։