2434 դիտում
23:12 03-05-2022
Ընդդիմությունն ամփոփեց հանրահավաքային հերթական օրը և նախանշեց հաջորդ օրվա անելիքները
Հայաստանի քաղաքական ընդդիմությունը հայտարարում է, որ իրենց փողոցային պայքարն ու հանրահավաքները ամենօրյա են ու անժամկետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանի ընդդիմադիր ուժերը մայիսի 3-ին շարունակել են անհնազանդության ակցիաները Երևանի տարբեր հատվածներում, եւ ինչպես նախորդ օրերին՝ այսօր էլ բողոքի ցույցի հիմնական դրսևորումներից մեկը փողոցները փակելն էր, բայց նաև դասադուլի եւ գործադուլի կոչեր էին արվում:
«Դիմադրության» շարժման ակտիվիստները մասնավորապես փակել են Կոմիտասի պողոտան, Բաղրամյան պողոտան, Աբովյան փողոցը, Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկը, Ազատության պողոտան, Փափազյան, Բաբայան, Վրացական, Պռոշյան, Պուշկինի, Սարյան, Մոսկովյան եւ մի շարք այլ փողոցներ, նաև Երևան-Սևան ճանապարհին: Նաև մեծ թվով քաղաքացիներ են բերման ենթարկվել: Ոստիկանության տվյալներով՝ ժամը 16:00-ի դրությամբ բերման էր ենթարկվել 206 ցուցարար: Ընդդիմությունը պնդում էր, որ նրանց թիվն ավելի մեծ է:
Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ամփոփելով օրը՝ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ամբողջ օրվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 250 քաղաքացի և նրանք բոլորն էլ ազատ են արձակվել:
Ավելի ուշ Իշխան Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով տեղեկացրեց, որ մայիսի 4-ին անհնազանդության ակցիաները մեկնարկելու են կեսօրին. 12:00-14:00-ն ամբողջ երկրում բողոքի և անհնազանդության համատարած ակցիաներ են լինելու, իսկ 15։30-ին իրենք կրկին հավաքվելու են Ֆրանսիական հրապարակում և «իշխանությունների հեռացման պահանջ են ներկայացնելու»։
Նմանատիպ նյութեր
1360 դիտում
20:44 18-05-2024
Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
1590 դիտում
10:22 09-12-2020
Մեր անելիքները հաջորդ 5 տարվա համար․ «Հայաստանի Հանրապետություն»
11485 դիտում
12:12 09-09-2023
Վանաձորում շարունակվում են շինաշխատանքներն ու ծրագրվում հաջորդ տարվա անելիքները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Այս բաժնից
661 դիտում
15:58 15-01-2025
Մեր գոյատևման բանալին բալանսավորված կապերն են թե' ՌԴ-ի, թե' Արևմուտքի, թե' Իրանի հետ. Լևոն Զուրաբյան