211652_close_icon
views-count1389 դիտում article-date 10:22 09-12-2020

Մեր անելիքները հաջորդ 5 տարվա համար․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների առաքելությունը նախատեսված է 5 տարի ժամկետով, որը կարող է ավտոմատ երկարացվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Պայմանականորեն ընդունենք, որ առաջիկա հինգ տարիներն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կբացառվի ռազմական գործողությունների վերսկսումն Արցախի տարածքում։ Ինչպիսին կլինի ուժերի հարաբերակցությունը հինգ տարի հետո, որոշվում է հենց այս պահից սկսած։ Ի՞նչ ենք պատրաստ անել նախքան այդ ժամկետի լրանալը ուժեղ պետություն ունենալու համար։ Հետևողական և բազմակողմանի աշխատանք կա անելու անհատից մինչև պետական կառույցներ: Կառանձնացնենք մի քանի ուղղություններ, որոնք շրջանակային ենք համարում այս իրավիճակից դուրս գալու համար։ Անվտանգային համակարգի մաս է կազմում ժողովրդագրական խնդիրների լուծումը։ Ի դեպ, մի քանի տարի առաջ ՄԱԿ-ի ներկայացրած կանխատեսումների համաձայն, 2030 թվականին Հայաստանի բնակչությունը նվազելու է մինչև 2 մլն 993 հազար մարդ: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, մեր երկրի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2019 թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 961 հազար մարդ, այսինքն՝ ավելի քիչ, քան կանխատեսված էր 2030-ի համար։ Եթե այս ամենին ավելացնենք Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում զոհվածների թիվը, ապա պատկերն առավել քան մտահոգիչ է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր