211652_close_icon
views-count1278 դիտում article-date 14:53 03-05-2022

ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է «Վիցի Գրուպ» ՍՊ ընկերությանը՝ կարգադրագրերի պահանջները չկատարելու համար

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի մասնագետների կողմից վերստուգում է իրականացվել Բերդ քաղաքում գտնվող «Վիցի Գրուպ» ՍՊ ընկերությունում: 

Տեսչական մարմինը 2020 թվականի սեպտեմբերի 24-ից 25-ն իրականացված ստուգման արդյունքում կարգադրագրեր էր տվել ընկերությանը, որոնց համաձայն՝ վերջինս պետք է կատարեր  ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշմամբ հաստատված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերի պահանջները։  

ՔՏՀԱ տեսչական մարմինը վերստուգումից հետո պարզել է, որ չեն կատարվել ստուգման արդյունքով տրված կարգադրագրերի պահանջները։  

«Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որպես վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին, քննելով վարչական գործը, հիմնավորված է համարել, որ «Վիցի Գրուպ» ՍՊԸ տնօրեն Վ․Ա․-ն չի կատարել ՏՄ կողմից տրված՝ էներգետիկայի և էներգասպառման ոլորտում իրավական ակտերի պահանջների կատարման կարգադրագրի պահանջները, ինչի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 105-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն։              
 
Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, հիմնվելով վերոգրյալի վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 105-րդ, 2321-րդ, 281-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ «Վիցի Գրուպ» ՍՊԸ տնօրեն Վ․Ա․-ին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 105-րդ հոդվածի հատկանիշներով ենթարկել է վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50․ 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով։

 

Նմանատիպ նյութեր