2516 դիտում
10:37 03-05-2022
Համակարգը կփոխվի, եթե իշխանությունը փոխվի ընտրությունների միջոցով․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մոտավորապես 1992 թվականի սկզբից Հայաստանում ընդդիմությունը ցույցեր է անցկացնում երկրի 1-ին դեմքի հրաժարականի եւ իշխանափոխության պահանջներով: Այս ամբողջ ընթացքում ինձ հաճախ հարցնում են՝ ինչո՞վ է այդ ամենը վերջանալու, արդյոք տեղի կունենա՞ իշխանափոխություն, թե՞ ոչ: Իմ մշտական պատասխանն է, որ դա որեւէ սկզբունքային նշանակություն չունի: Այս եւ նման ձեւերով իշխանափոխությունը չի բերի համակարգի փոփոխությանը:
Համակարգը, իմ կարծիքով, կփոխվի այն դեպքում, եթե իշխանությունը փոխվի ընտրությունների միջոցով: Նման բան Հայաստանում դեռեւս տեղի չի ունեցել: 1998 թ. նախագահի հրաժարականից հետո իրական իշխանությունն անցել էր վարչապետի ձեռքը, եւ նրան՝ ընտրությունների միջոցով նախագահ դարձնելը զուտ տեխնիկական խնդիր էր: 2018 թվականի մայիսին փողոցային պայքարի արդյունքում իրական իշխանությունը փոխանցվեց նոր վարչապետին, եւ նույն թվականի դեկտեմբերի ընտրությունները ամրագրեցին այդ իրավիճակը: 2008 թվականին նախագահական աթոռը մեկ անձից փոխանցվել էր մեկ այլ անձի, բայց իշխանությունը՝ այսինքն, քաղաքական եւ տնտեսական վերնախավը, ակնհայտորեն չէին փոխվել:
Հիմա էլ, եթե զուտ տեսականորեն ենթադրենք, որ Փաշինյանը հրաժարական կտա, ապա դրանից հետո կլինի երկու տարբերակ.
1/ նա կպահպանի իրական իշխանությունը եւ այդ դեպքում կվերարտադրվի, ինչը մեկ անգամ արդեն տեղի է ունեցել,
2/ իշխանությունը կանցնի նրանց, ովքեր այժմ փողոցում ցույցեր են կազմակերպում, եւ առաջիկա ընտրությունները դարձյալ կամրագրեն այդ փոփոխված իրավիճակը:
Կայուն, համակարգային փոփոխությունների համար դուռ բացող իրավիճակ ստեղծվում է այն ժամանակ, երբ X իշխող կուսակցությունը ընտրություններում պարտվում է Y ընդդիմադիր կուսակցությանը, հասարակությունն ընդունում է ընտրությունների այդ արդյունքները, եւ X-ն ու Y-ը խաղաղ, առանց ցնցումների փոխվում են տեղերով: Նման մի բան տեղի ունեցավ Ուկրաինայում: Վլադիմիր Զելենսկին ուժեղ է ոչ թե նրանով, որ հանճարեղ զորավար է կամ բացառիկ պետական գործիչ: Պարզապես՝ նա Պորոշենկոյին հաղթեց ընտրություններում, ոչ թե փողոցային պայքարում, պարտված թեկնածուն ընդունեց ընտրությունների արդյունքները, եւ հիմա այդ իրավիճակը հնարավորություն է տալիս մոբիլիզացնել հասարակությանը՝ դիմադրելու արտաքին ագրեսիային: Երբ իշխանությունը փոխվում է փողոցային պայքարով եւ պողպատե մանդատ (այսինքն՝ վրեժխնդրություն) իրականացնելու խոստումով, դա, ընդհակառակը, պառակտում է հասարակությանը, արգելափակում է մոբիլիզացիայի հնարավորությունը: Եթե այս անգամ էլ Հայաստանում իշխանությունը փոխվի փողոցային պայքարի միջոցով, հիմնական կարգախոսը դարձյալ կլինի վրեժխնդրությունը (օրինակ՝ թուրքամետների հանդեպ), դա նույնպես անփոփոխ է թողնելու համակարգը:
Հիմնական խնդիրը, որն ինձ հետաքրքրել է այս երեք տասնամյակների ընթացքում՝ ցույցերի հետ կապված, ցուցարարների կյանքն ու առողջությունն է: Ոստիկանությունն այս ժամանակահատվածում գործում է մշտական վայրագությամբ՝ անհամաչափ ուժ կիրառելով եւ «միաձուլվելով» օլիգարխների թիկնազորի հետ: Այդ գործելակերպի գագաթնակետն էր, իհարկե, 2008 թվականի մարտի 1-ը, երբ վայրագությունը վերածվել էր մարդասպանության: Ոստիկանության կրկնվող վարքագիծը, որը դրսեւորվում է նաեւ այս՝ վերջին ցույցերի ժամանակ, հատկանշական երեւույթ է, չփոփոխվող համակարգի ցուցիչ: Քանի որ այն նույնն է մնում թե՛ կոռումպացվածների, թե՛ «մաքուր հրեշտակների», թե՛ ընտրվածների, թե՛ չընտրվածների պարագայում, հիմքեր կան պնդելու, որ վերը նշված տարբերությունները բավարար չեն՝ նորմալ պետություն կառուցելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2575 դիտում
11:21 01-03-2021
Հայաստանում իշխանությունը ձևավորվելու է բացառապես ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով. Տիգրան Ավինյան
Այս բաժնից
1192 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
520 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»