Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը նախընտրական քարոզարշավ չէ . Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ պարտադիր զինծառայության ժամկետի 6-ամսյա կրճատումը նախընտրական քարոզարշավ չէ, այլ ՀՀ բանակի բարեփոխման հայեցակարգի շրջանակում 2021 թվականի նախընտրական 5-ամյա ծրագրի կետերից մեկը, որի իրագործումն է պարզապես համընկել 2026 թվական նախընտրական շրջանին։
« Սա մեր կառավարության ծրագիրն ու խոստումն է։ Իհարկե, մենք պետք է անեինք այն, ինչ խոստացել էինք։ Բանակի կերպափոխման հայացակարգում է արձանագրված այս ամենը», ասել է ՀՀ պաշտպանության նախարարը ՝ «Առաջին ալիք»-ի եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ընթացքում։