211652_close_icon
views-count910 դիտում article-date 11:47 09-03-2024

Հայաստանում ընտրություններով իշխանություն չի փոխվի, կփոխվի փողոցով կամ փողոցի օգնությամբ. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ). tert.am

Հայաստանում ընտրություններով իշխանություն չի փոխվի, կփոխվի փողոցով կամ փողոցի օգնությամբ:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը․

«Քաղաքական առումով իշխանության և ընդդիմության միջև արժեքային տարբերություն չկա։ Իշխանափոխություն լինելու համար, նախ պետք է լինի ընդդիմափոխություն։

Սակայն դա չի նշանակում, որ իշխանություններին թողած, պետք է կռիվ տանք ընդդիմության հետ։ Սա նշանակում է, որ նոր ընդդիմությունը նոր օրակարգ ձևավորելիս այնքան պիտի հաջողի, որ ինքնաբերաբար դուրս թողնի գործող ընդդիմությանը։

Իշխանափոխությունը ճանապարհային քարտեզի առաջին անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլն է։

Իշխանափոխությունը ոչ թե նպատակ է, այլ նպատակին հասնելու միջոց»,- նշել է Սուրեն Պետրոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր