Այսօր բոլորը ֆանտաստիկ էին. փակ փողոցներ, ազդանշաններ, ԵՊՀ դասադուլ. ես հասցրեցի բերման ենթարկվել. Արամ Վարդեւանյան
Ժողովուրդ ջան, այսօր բոլորը ֆանտաստիկ էին. փակ փողոցներ, ազդանշաններ, ԵՊՀ դասադուլ: Ես հասցրեցի բերման ենթարկվել ու իհարկե ազատ արձակվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Նա նաեւ հավելել է. «Ոչինչ ես ներում եմ ոստիկաններին: Այնուհետև հերթական փակ փողոցի մոտով անցնելիս օգնեցի տաղանդավոր լրագրող Լիային որին ոստիկանները առողջական լուրջ վնաս են պատճառել, տղամարդուն անվայել ձևով ու դա աններելի է...: Քիչ հետո լայվով կպատմեմ բոլոր մանրամասները»: