211652_close_icon
views-count1354 դիտում article-date 16:50 03-06-2021

Արդեն իսկ գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը. Արամ Վարդեւանյան

Արդեն իսկ գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը, այն իր գործունեությունն իրականացնելու է թափանցիկության ապահովմամբ և հաշվետվողականությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեղեկացնում եմ, որ բոլոր մեր համակիրները, գաղափարակիցները կարող են մասնակցություն ունենալ Հիմնադրամի գործունեությանը, համալրում կատարելով հետևյալ հաշվեհամարին՝ 103009090202։ Պարզաբանեմ նաև, որ Ընտրական օրենսգրքի համաձայն` համալրման գումարը նման դեպքերում չի կարող գերազանցել 500,000 ՀՀ դրամը, պարտադիր է նշել համալրում կատարողի անձնական տվյալները:

Ուշադրություն դարձրեք, որ իրավաբանական անձինք և կազմակերպությունները ՉԵՆ կարող կատարել համալրում։ Կարգավորումը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց:

Վստահ ենք ամեն ինչ լավ է լինելու»:

Նմանատիպ նյութեր