Ռանգնիկը գլխավորեց Ավստրիայի հավաքականը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կգլխավորի Ավստրիայի հավաքականը, հայտնում է Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
63-ամյա մասնագետը կշարունակի մարզել «Մանչեսթեր Յունայթեդը» մինչև մրցաշրջանի ավարտը և մայիսի վերջին կանցնի միջազգային պարտականությունների կատարմանը, որպեսզի թիմը նախապատրաստի Ազգերի լիգայի խաղերին:
Ռանգնիկի հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարով, սակայն համաձայնագիրը ավտոմատ կերպով կերկարաձգվի մինչև 2026 թվականը, եթե Ավստրիան անցնի Եվրո-2024: