211652_close_icon
views-count1435 դիտում article-date 20:20 29-04-2022

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի ձյուդոյի հավաքականն արդեն Բուլղարիայում է

Արդեն  Սոֆիայում  են  գտնվում  Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը , մարզիկներ    Ֆերդինանդ Կարապետյանն  ու  Արսեն Ավետիսյանը:  Նրանք  Վրաստանի Գորի քաղաքում   են ավարտել  ուսումնամարզական վերջին հավաքը  ու այնտեղից են  մեկնել  Բուլղարիա:

Հայաստանից  նշած  երկու  ներկայացուցիչները  կմասնակցեն    Եվրոպայի առաջնությանը, որի մեկնարկը կտրվի  վաղը՝  ապրիլի 30 –ին:  Մեր տղաները հանդես կգան  միևնույն ՝ 73 կգ քաշային կարգում: 

Զրուցեցինք գլխավոր մարզչի հետ: Ասաց, որ նախապատրաստական աշխատանքները  ծառայել են նպատակին, տղաները լավ մարզավիճակում են  և մարտական են տրամադրված: Գուշակություններ  պետք  չէ անել: Միայն կարելի է ասել, որ  մեր երկյակը  ամեն բան կանի հաջողության հասնելու համար:

Նմանատիպ նյութեր