Եվրոպայի Մ-19 առաջնություն. Հայաստանի հավաքականն իմացավ իր մրցակիցներին
Դեկտեմբերի 6-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019-2020 թթ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Թուրքիայի, Բուլղարիայի և Չեռնոգորիայի հավաքականները:
1-ին խմբի մրցաշարը կկայանա 2019 թ. նոյեմբերի 13-ից 19-ը՝ Թուրքիայում: