Ձյուդոյի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի գավաթին եւ «Մեծ Սաղավարտի» մրցաշարին
Ձյուդոյի Հայաստանի պատանեկան, երիտասարդական եւ մեծահասակների հավաքականներն այս օրերին հավաք են անցնում Ծաղկաձորում: Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան:
Թիմերը պատրաստվում են մարտին անցկացվելիք երկու խոշոր մրցաշարերի: Հայաստանի պատանեկան հավաքականը մարտին Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասկանցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը:
Ձյուդոյի տղամարդկանց հավաքականը Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ Չեխիայի Նիմբուրգ քաղաքում հավաք կանցնի Եվրոպայի ձյուդոյի միության կազմակերպած օլիմպիական մարզումային ճամբարում, որից հետո Հայաստանի թիմը կմասնակցի մարտի 19-21-ը Թբիլիսիում անցկացվելիք «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարին։