211652_close_icon
views-count1559 դիտում article-date 22:34 28-04-2022

Յուրգեն Կլոպը ևս 4 տարի կմնա «Լիվերպուլում»

«Լիվերպուլը» հայտարարել է գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները նշել էին, որ կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թվականը։

Կլոպի հետ միասին պայմանագրերը երկարաձգել են նրա օգնականները՝ Պեպեյն Լեյնդերսը և Պետեր Կրավիցը։

Այս մրցաշրջանում մերսիսայդյան ակումբը շարունակում է պայքարել Չեմպիոնների Լիգայում, Անգլիայի գավաթում և ԱՊԼ-ում հաղթելու համար։

Պայմանագրի երկարաձգման վերաբերյալ գերմանացի մասնագետն ասել է.
 
«Երբ ակումբի ղեկավարներն ինձ առաջարկեցին երկարաձգել պայմանագիրը, ես ինձ հարց տվեց. արդյո՞ք կբավարարեն իմ էներգիան և էմոցիաները, որպեսզի ինձ դրսևորեմ այնպես, ինչպես դա է պահանջվում մարզչից:
 
Բայց ինձանից շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի անկեղծ պատասխանեմ: Պատասխանը շատ պարզ էր. ես սիրահարված եմ այս վայրին և ինձ հրաշալի եմ զգում»:

Նմանատիպ նյութեր