Յուրգեն Կլոպը «Լիվերպուլում» ռեկորդ սահմանեց
ԱՊԼ-ի 24-րդ տուրում «Քրիսթալ Փելասը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»:
Այդ խաղը մրցաշարում 100-րդն էր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի համար:
Գերմանացի մասնագետը միջինը 1,9 միավոր է վաստակում մեկ խաղում: Դա Ռաֆայել Բենիտեսի ռեկորդի կրկնությունն է, որը թիմը ղեկավարել էր ԱՊԼ-ի 228 հանդիպումներում: